«Չելսին» համաձայնեցրել է «Վիլյառեալի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի պայմանագրի պայմանները, հայտնում է The Athletic-ը:
21-ամյա խաղացողը, ով իր պայմանագրում ունի 35 մլն եվրոյով տրանսֆերի փոխհատուցման կետ, համաձայնել է տեղափոխվել լոնդոնյան ակումբ:
«Չելսին» այժմ բանակցություններ կվարի Լա Լիգայի ակումբի հետ՝ այս ամառ սենեգալցու տրանսֆերի գործարքն ավարտելու համար:
Ջեքսոնը միացել է «Վիլյառեալին» 2019 թվականին և իր դեբյուտը Լա Լիգայում նշել է 2021 թվականին։ 2022 թվականի նոյեմբերին նա իր նորամուտը նշեց Սենեգալի ազգային հավաքականի կազմում՝ փոխարինման դուրս գալով 2022 թվականի Աշխարհի առաջնության խմբային փուլի Նիդեռլանդների դեմ խաղում։
























































