Անգլիական «Լեսթեր Սիթին» թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել է իտալացի մասնագետ Էնցո Մարեսկային։
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, պայմանագիրը նախատեսված է 3 տարով։
Նա նախկինում աշխատել է որպես «Ման․Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի օգնական: 43-ամյա Մարեսկան միայն մեկ անգամ է աշխատել որպես գլխավոր մարզիչ։ 2021 թվականին նա գլխավորել է «Պարման»։
Նախորդ մրցաշրջանում «Լեսթերը» Պրեմիեր լիգայում զբաղեցրել է 18-րդ տեղը և նոր մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնշիփում:
























































