Կիսապաշտպան Տյեմուե Բակայոկոն հեռացել է «Չելսիից»։ Լոնդոնյան ակումբը խզել է պայմանագիրը 28-ամյա ֆուտբոլիստի հետ։
Տյեմուե Բակայոկոն «Չելսիին» միացել է 2017 թվականին «Մոնակոյից»: Լոնդոնյան ակումբում անցկացրած 43 հանդիպումներում նա դարձել է 3 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Բակայոկոն վարձավճարով խաղացել է նաև «Մոնակոյում», «Նապոլիում» և «Միլանում»: «Չելսիի» հետ պայմանագիրն ավարտվում էր 2024 թվականի ամռանը։
























































