Հարավկորեական «Սոննամ» ակումբի նախագահ Շին Սանգ-ջինը հաստատել է, որ թիմի պաշտպան Կիմ Ջի Սուն հաջորդ շաբաթ կմեկնի Անգլիա՝ պայմանագիր կնքելու «Բրենտֆորդի» հետ:
18-ամյա ֆուտբոլիստը Հարավային Կորեայի հավաքականի կազմում մասնակցել է վերջերս Արգենտինայում կայացած Աշխարհի երիտասարդական առաջնությանը, որտեղ իր թիմը զբաղեցրել է 4-րդ տեղը։ Ջի Սուն մասնակցել է մրցաշարի բոլոր 7 հանդիպումներին։
Նախորդ մրցաշրջանում Կիմը «Սոննամի» կազմում մասնակցել է Հարավային Կորեայի առաջնության 19 հանդիպման։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 350 հազար եվրո։
Նշենք, որ այս պահին ԱՊL-ում հանդես են գալիս հարվկորեացի երկու ֆուտբոլիստներ՝ Սոն Հին Մինն (Տոտենհեմ) ու Հվանգ Հի Չանը (Վուլվերհեմփթոն)։ Հարավայիn Կորեայի հավաքականի ևս մեկ առաջատար՝ պաշտպան Կիմ Մին Ջեն նույնպես կարող է տեղափոխվել ԱՊԼ, որտեղ նրա ծառայությւոններով հետաքրքրված են մի շարք ակումբներ, մասնավորապես՝ ՄՅՈՒ-ն ու «Նյուքասլը»։
























































