«Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի», հայտնում է ESPN-ը։
Ըստ հրապարակման՝ ակումբները սկզբունքային համաձայնության են եկել խորվաթի տրանսֆերի շուրջ 40 միլիոն եվրոյի դիմաց։ Տրանսֆերային բոլոր հարցերը կլուծվեն երկու շաբաթվա ընթացքում։
Հաղորդվում է, որ պայմանագրի բոլոր պայմաններն արդեն համաձայնեցված են։
Այս մրցաշրջանում Կովաչիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































