«Նյուքասլը» հրաժարվել է Կրասնոդարի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը կատարելուց, հայտնում է Metaratings.ru-ն։
Ֆուտբոլիստի ներկայացուցիչները բանակցել են անգլիական ակումբի հետ, սակայն Նյուքասլի ղեկավարությունը, ի վերջո, որոշել է, որ նպատակահարմար չէ պայմանագիր կնքել ՌՊԼ-ի խաղացողի հետ։
2022/23 մրցաշրջանում Սպերցյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, դարձել 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
























































