ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Մարկինյոսը խոսել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի՝ ֆրանսիական թիմից հեռանալու հավանականության մասին:
«Ամեն ամառ մենք շատ ենք խոսում Կիլիանի մասին, բայց նա ՊՍԺ-ի խաղացող է և ցանկանում է մնալ: Տեսնենք՝ ինչ կլինի։ Շատ կարևոր է, որ Մբապեն մնա, քանի որ մենք հավակնություններ ունենք»,- Մարկինյոսի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն պաշտոնական նամակ է ուղարկել ՊՍԺ-ին, որտեղ ասել է, որ ոչ մի դեպքում չի երկարաձգի պայմանագիրը փարիզցիների հետ մինչև 2025 թվականը։ Նշվում էր, որ հարձակվողը կարող է հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Անցած մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:
























































