ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կմասնակցի Օլիմպիական խաղերին։
Ինչպես հայտնում է L’Équipe-ը, Ֆրանսիայի օլիմպիական հավաքականում կընդգրկվի առաջին թիմի առնվազն երեք խաղացող, որոնց թվում անպայման կլինի Մբապեն։ Նշվում է, որ ֆրանսիացի հարձակվողը երազում է Օլիմպիական խաղերում հաղթելու մասին։ Ֆրանսիայի հավաքականում կարող են խաղալ նաև «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը և «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը։
Հիշեցնենք, որ 2024 թվականին ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը պաշտոնական նամակ է հղել ՊՍԺ-ին, որտեղ ասել է, որ ոչ մի դեպքում չի երկարաձգի պայմանագիրը փարիզցիների հետ մինչև 2025 թվականը։ Մբապեն կարող է հեռանալ ՊՍԺ-ից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ. Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:
Անցած մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:
























































