Հայտնի են դարձել պայմանագրի մանրամասները, որը Լոնդոնի «Արսենալն» առաջարկել է «Չելսիի» գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցին։
Հայտնի ինսայդեր Նիկոլո Սկիրայի խոսքով՝ «զինագործները» Հավերցին մինչև 2028 թվականը նախատեսված պայմանագիր են առաջարկել ։
2022/2023 մրցաշրջանում Հավերցը «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիս։ Նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 60 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հավերցի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», սակայ ավելի ուշ հայտնի դարձավ, որ մադրիդյան ակումբը հրաժարվել է գերմանացի երիտասարդ հարձակվողի հետ պայմանագիր կնքելու մտքից։
























































