«Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը կարող է կարիերան շարունակել «Արսենալում»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիսիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ գերմանացին համաձայնել է տեղափոխվել «զինագործների» ճամբար։ Սպասվում են բանակցություններ լոնդոնյան թիմերի միջեւ։
«Բավարիան» տեղեկացվել է Հավերցի ցանկության մասին, սակայն դեռևս ոչ մի փորձ չի կատարել ֆուտբոլիստին ձեռք բերելու համար: «Ռեալը» հետաքրքրված չէ գերմանացու տեղափոխությամբ։
























































