«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին Մարոկկոյում հանդիպել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի հետ, հայտնում է Sports Zone-ը։
ՊՍԺ-ն այժմ աշխատում է ամառային տրանսֆերային պատուհանի իր ծրագրերի վրա և ցանկանում է առավելագույնս օգտագործել իր հնարավորությունները: Փարիզցիները մոտ են Մանուել Ուգարտեի ու Մարկո Ասենսիոյի հետ պայմանագրեր կնքելուն, ինչպես նաև հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Բերնարդո Սիլվայի ծառայություններով: Սալահն այն խաղացողներից մեկն է, ում հետ խոսել է Ալ-Խելաիֆին, որպեսզի գնահատի վերջինիս պատրաստակամությունը հնարավոր տեղափոխության համար:
31-ամյա Սալահի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը: Նախորդ մրցաշրջանում եգիպտացին բոլոր մրցաշարերում մերսիսայդցիների կազմում անցկացրել է 51 հանդիպում, խփել 30 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում։
























































