«Վեսթ Հեմը» մերժել է «Արսենալի» առաջին առաջարկը Դեկլան Ռայսի համար, հայտնում է The Guardian-ը:
«Զինագործները» «Վեսթ Հեմին» առաջարկել են մոտ 94 միլիոն եվրո: «Արսենալը» հույս ուներ երկարաժամկետ բաշխել ծախսերը և ակնկալում էր ներառել բոնուսներ, որոնք համարվում էին դժվարհասանելի: Հավանաբար ակումբը կբարելավի իր առաջարկը։
Այժմ «Վեսթ Հեմը» առաջարկ է սպասում կիսապաշտպանի երկրորդ հավակնորդից՝ «Մանչեսթեր Սիթիից»: «Վեսթ Հեմում» ակնկալում են, որ կիսապաշտպանի վաճառքից կվաստակեն մոտ 117 միլիոն եվրո։ «Սիթին» ներկայումս միայն դիտարկում է տրանսֆերի իրականացման հավանականությունը և այնքան ակտիվ չէ, որքան լոնդոնյան ակումբը:
Դեկլան Ռայսը Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
























































