Անգլիայի Պրեմիեր լիգան իր պաշտոնական կայքում հրապարակել է հաջորդ մրցաշրջանի խաղացանկը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր՝ 2023/2024 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 11-ին «Բարնլիի»՝ գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղով։ Առաջին տուրում միմյանց հետ կխաղան նաև Լոնդոնի «Չելսին» և «Լիվերպուլը»: Նրանց միջև խաղը կկայանա օգոստոսի 13-ին։
Առաջին տուրի ամբողջական խաղացանկը՝ ստորև.

Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի վերջին տուրը կկայանա 2024 թվականի մայիսի 19-ին։ Լոնդոնի «Արսենալը» կխաղա «Էվերթոնի», իսկ «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում ուժերը կչափի «Բրայթոնի» հետ։
Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր թիմ առաջնության երկու շրջանում կանցկացնի 38 հանդիպում։ Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանի հանդիպումների ամբողջական խաղացանկին կարելի է ծանոթանալ առաջնության պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» երրորդ անգամ անընդմեջ դարձավ Անգլիայի չեմպիոն։ Երկրորդ տեղը զբաղեցրեց «Արսենալը», իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Մանչեսթեր Յունայթեդը»։
























































