«Նյուքասլը» բաժանվել է կիսապաշտպան Շոն Լոնգստաֆից և պաշտպան Կիրան Քլարկից։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ընդ որում, Լոնգստաֆը կշարունակի ծնկի վնասվածքի բուժումը, որը նա ստացել էր անցյալ տարվա դեկտեմբերին։
33-ամյա Քլարկը «Նյուքասլում» հանդես է եկել 2016 թվականից։ Թիմի կազմում անցկացրած 129 խաղում նա խփել է 11 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում։
23-ամյա Լոնգստաֆը ակումբի սան է: Նա 20 հանդիպում է անցկացրել թիմի կազմում և դարձել 3 գոլի հեղինակ։
























































