Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին կփորձի համոզել մնալ փարիզյան ակումբում, հայտնում է RMC Sport-ը։
Փարիզյան թիմի երիտասարդ երկրպագուներից մեկը Մակրոնին խնդրել է ինչ-որ բան անել Մբապեին ՊՍԺ-ում պահելու համար, ինչին նախագահը պատասխանել է. «Ես կփորձեմ պնդել դա»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն պատրաստ է այս ամառ հեռանալ ՊՍԺ-ից։
Նրա ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» և անգլիական մի շարք թիմեր։ Մբապեի պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։ Հարձակվողը հրաժարվել է պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությունից և կարող է ազատ խաղացողի կարգավիճակ ստանալ։
Մեկ տարի առաջ Մակրոնն արդեն խոսել է Մբապեի հետ՝ համոզելով նրան մնալ ՊՍԺ-ում։
























































