Հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա» Այս մասին հայտնում է Sport Zone-ը։ Ֆուտբոլիստը հրավեր է սպասում կատալոնական ակումբից։
Աղբյուրի համաձայն՝ «Չելսին» ցանկանում է այս ամառ բաժանվել ֆուտբոլիստից: Օբամեյանգին սպասում են Սաուդյան Արաբիայում, սակայն նա հույս ունի վերադառնալ «Բարսելոնա»։ Հարձակվողը մշտական կապի մեջ է «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Չավիի հետ։
Նախորդ մրցաշրջանում 33-ամյա գաբոնցին անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































