Պեպ Գվարդիոլան պարգևավճար է ստացել Պրեմիեր լիգայում հաղթելու համար, սակայն այն տվել է «Մանչեսթեր Սիթիի» աշխատակիցներին։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ճշգրիտ գումարը չի հաղորդվում, սակայն ակումբի որոշ աստղեր մինչև 750 հազար ֆունտ ստերլինգ պարգևավճար են ստանում, և հավանական է, որ գլխավոր մարզիչը կարող է մոտավորապես նույնքան գումարի ստանալ։
Իսպանացին որոշել է ստացված միջոցները բաշխել մեծ թվով աշխատակիցների, այդ թվում նույնիսկ ընդունարանի աշխատակիցների ու անվտանգության աշխատակիցների միջև։
«Քաղաքաբնակները» այս մրցաշրջանում հաղթել են նաև Չեմպիոնների լիգան և Անգլիայի գավաթը:
























































