«Նյուքասլը» պատրաստվում է ձեռք բերել «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելային 58 միլիոն եվրոյի դիմաց, հայտնում է The Telegraph-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «կաչաղակների» ղեկավարությունն ամեն ջանք գործադրում է հնարավորինս շուտ գործարքը կնքելու համար։
Հաղորդվում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Նյուքասլի» գլխավոր նպատակը երկու ուժեղ կիսապաշտպանների տրանսֆերն է։ Ակումբի ղեկավարներն այս առաջադրանքի համար տպավորիչ գումար են պատրաստ հատկացնել։ Չնայած Բարելայի նկատմամբ հետաքրքրությանը, «Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը շարունակում է մնալ ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը:
2022/2023 մրցաշրջանում Բարելան անցկացրել է 52 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է ինը գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
























































