«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլներն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Բրայթոն»:
Պայմանագիրը նախատեսված է 1+1 սխեմայով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
37-ամյա Միլները «Լիվերպուլում» հանդես է եկել 2015 թվականից։ Մինչ այդ նա հինգ տարի խաղացել է «Մանչեսթեր Սիթիում»։ Միլները Չեմպիոնների լիգայի հաղթող է և Անգլիայի եռակի չեմպիոն։
Անցած մրցաշրջանում «Բրայթոնը» զբաղեցրել է 6-րդ տեղը Պրեմիեր լիգայում:
























































