«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծում է, որ այս ամառ մերսիսայդցիները պետք է ձեռք բերեն ևս երեք խաղացողների:
«Նրանց առնվազն ևս մեկ կիսապաշտպան է պետք: Կարծում եմ, որ «Լիվերպուլն» ի վերջո ձեռք կբերի ևս երկու կիսապաշտպանի: Բացի այդ, ես հավատում եմ, որ նրանք պաշտպանի կարիք ևս ունեն։ Տեսնենք՝ կենտրոնակա՞ն պաշտպան կլինի, թե՞ եզրային»,- Կարագերին է մեջբերում Sky Sports-ը։
«Լիվերպուլը» ավելի վաղ հայտարարել էր «Բրայթոնի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերի հետ պայմանագիր կնքելու մասին։
























































