«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն ակնարկել է, որ փարիզյան ակումբում կան որոշ խնդիրներ, որոնք խանգարել են Քրիստոֆ Գալտիեի թիմին հաջող հանդես գալ 2022/2023 մրցաշրջանում։
«Ինձ նման խաղացողի համար նպատակն ամեն ինչ հաղթելն է: Բայց մենք գիտենք, որ ՊՍԺ-ում որոշ խնդիրներ ունեինք։ Մենք գիտեինք, որ «Պարի Սեն Ժերմենում» կան թերություններ, որոնց համար վաղ թե ուշ պետք է վճարել», — Մբապեի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում:
Քրիստոֆ Գալտիեի գլխավորությամբ ՊՍԺ-ն 2022/2023 մրցաշրջանում հաղթել է Ֆրանսիայի առաջնությունը և Ֆրանսիայի Սուպերգավաթը։
Չեմպիոնների լիգայում փարիզցիներն իրենց ելույթներն ավարտել են 1/8 եզրափակիչ փուլում՝ երկու խաղերի արդյունքում 0-3 հաշվով զիջելով Մյունխենի «Բավարիային»: Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում ՊՍԺ-ն նույնպես 1/8 եզրափակիչ փուլում պարտվել է արդեն «Մարսելին» (1-2):