ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է այս ամառ ֆրանսիական ակումբից իր հնարավոր հեռանալու վերաբերյալ վերջին լուրերը:
«Ես չեմ խնդրել ՊՍԺ-ին թույլ տալ ինձ տեղափոխվել «Ռեալ»: Ես պարզապես ակումբին ասացի, որ մինչև 2025 թվականի ամառ չեմ ակտիվացնի պայմանագիրը երկարաձգելու տարբերակը։ Մենք ակումբի հետ չենք խոսել նոր պայմանագրի մասին, բայց ես ուրախ կլինեմ մնալ այստեղ հաջորդ մրցաշրջանում»,- Մբապեի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է այս ամառ վաճառել Կիլիան Մբապեին, որպեսզի մեկ տարի հետո չկորցնի նրան ազատ խաղացողի կարգավիճակում:
24-ամյա հարձակվողի գլխավոր հավակնորդը Մադրիդի «Ռեալն» է։ Իսպանական ակումբը պլանավորում էր Կիլիանի հետ պայմանագիր կնքել մեկ տարի առաջ, սակայն հետո նա որոշեց մնալ ՊՍԺ-ում և նոր պայմանագիր ստորագրեց։