Մադրիդի «Ռեալը» կարող է իր խաղացողին ներառել Կիլիան Մբապեի տրանսֆերի գործարքում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ի հարձակվողը հրաժարվել է ակտիվացնել ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու կետը։ Փարիզցիները կարող են խաղացողին վաճառել այս ամառ՝ հաջորդ տարի նրան անվճար չկորցնելու համար։
Հաղորդվում է, որ Մբապեն շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային նպատակը։ Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հակված էր հաջորդ ամառ ֆրանսիացուն անվճար տրանսֆերի դիմաց ձեռք բերելուն:
Մադրիդի «Ռեալը» պետք է փոխարինող գտնի Կարիմ Բենզեմային, որը տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադ»: Հավանաբար Մադրիդի «Ռեալը» որոշակի գումար կառաջարկի, ինչպես նաև կիսապաշտպան Օրելիեն Չուամենիին, ում ՊՍԺ-ն ցանկանում էր ձեռք բերել անցյալ տարի։
Ակնկալվում է, որ Պրեմիեր լիգայի ակումբները հետաքրքրություն կցուցաբերեն Կիլիանի նկատմամբ, սակայն «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի», «Նյուքասլ Յունայթեդի» և «Լիվերպուլի» աղբյուրները դեռևս չեն հաստատել հարձակվողին այս ամառ ձեռք բերելու մտադրությունը: «Մանչեսթեր Յունայթեդի» դեպքում իրավիճակը կախված է նաեւ նրանից, թե ով կդառնա ակումբի նոր սեփականատերը։