«Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին խորհուրդներ է տվել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին։
«Դու ոչ մի բան որևէ մեկից վատ չես անում: Բայց երբ դու թիկունքովդեպի դարպասը գնալիս ավելի շատ դեպի աջ շարժվես, շաբաթական 100 գոլ կխփես»,- Անրիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Երեկ՝ հունիսի 12-ին, Հոլանդը ճանաչվել է «Մանչեսթեր Սիթիի» 2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
22-ամյա նորվեգացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 հանդիպում՝ դառնալով 52 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ Հոլանդը ճանաչվել էր Պրեմիեր լիգայի լավագույն խաղացող և մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող, ինչպես նաև դարձել էր Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու։
2022/23 մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների լիգան։ Թիմը նաև տրեբլ է գրանցել՝ հաղթելով Պրեմիեր լիգան, Անգլիայի գավաթը և Չեմպիոնների լիգան:
























































