ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն առաջին անգամ մեկնաբանել է «Ռեալ» իր հնարավոր տեղափոխության մասին տեղեկությունը։
«Սուտասաններ… Հիմա ես ավելի վստահ եմ նախկինում ասածիս վրա: Արդեն ասել եմ, որ հաջորդ մրցաշրջանում խաղալու եմ ՊՍԺ-ում։ Ես երջանիկ եմ այստեղ»,- գրել է Մբապեն իր Twitter-ում՝ վերահրապարակելով Le Parisien-ի գրառումը, որում հոդվածագիրը հայտնում է ֆուտբոլիստի՝ ամռանը «Ռեալ» տեղափոխվելու ցանկության մասին։
Ավելի վաղ Le Parisien-ը հայտնել էր նաև, որ ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Մբապեին, իսկ Մադրիդի «Ռեալը» դեմ չէ այս ամառ իրականացնել նրա տրանսֆերը։
Նախորդ մրցաշրջանում 24-ամյա Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Հարձակվողի պայմանագիրը փարիզցիների հետ կավարտվի 2024 թվականին։