Հայտնի է դարձել ևս մեկ ակումբ, որը կարող է հետաքրքրված լինել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հավանական տրանսֆերով։ Այս մասին հայտնում է The Times-ը։
Ըստ աղբյուրի՝ Մբապեի ծառայություններով հետաքրքրված է նաև «Չելսին»:
Այսօր հայտնի դարձավ, որ փարիզյան ակումբը պատրաստ է վաճառել Մբապեի տրանսֆերը, սակայն, բացառությամբ մեկ ակումբի․ խոսքը հենց «Ռեալի» մասին է։
Այսպիսով, Մբապեի տրանսֆերի հավակնորդների շրջանակը նեղանում է մինչև Մառախլապատ Ալբիոնի ներկայացուցիչները։
Կիլիանի տրանսֆերային մրցավազքում ֆավորիտներն են «Նյուքասլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: «Նյուքասլի» սեփականատերերը վերջերս ձեռք են բերել Սաուդյան Արաբիայի թոփ-ակումբներից չորսը և արդեն ապացուցել են իրենց վճարունակությունը՝ աստղային ֆուտբոլիտների հետ պայմանագրեր կնքելով: Տեսականորեն «Լիվերպուլը» նույնպես կարող է միանալ Մբապեի տրանսֆերային մրցավազքին։