Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն մեկնել է Սաուդյան Արաբիա՝ քննարկելու «Ալ Նասր» տեղափոխվելու հարցը: Բելգիացի ֆուտբոլիստը երկամյա պայմանագրի առաջարկ է ստացել` մրցաշրջանում 25 միլիոն եվրո աշխատավարձով։
2022/23 մրցաշրջանը 30-ամյա Լուկակուն անցկացրել է «Ինտերում», որտեղ հանդես է եկել վարձավճարով։ Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին»:
Ըստ Goal-ի՝ Լուկակուն արդեն բանակցությունների առաջին փուլն է անցկացրել ակումբի հետ, որտեղ խաղում է Կրիշտիանու Ռոնալդուն։ Այնուամենայնիվ, սաուդյան ակումբի ներկայիս առաջարկը չի համապատասխանում Լուկակուի սպասելիքներին:
«Չելսին» իր հերթին, ըստ աղբյուրի, պահանջում է 50 միլիոն եվրո իր հարձակվողի տրանսֆերի համար:
























































