Գլեյզերների ընտանիքը որոշել է վաճառել «Մանչեսթեր Յունայթեդը» Կատարի շեյխ Ջասիմ բին Համադ Ալ Թանիին, հայտնում է Mirror-ը՝ հղում անելով Կատարի լրատվամիջոցներին։
«Մանչեսթեր Յունայթեդը» գնելու համար կատարցի ներդրողի առաջարկը գերազանցել է Ջիմ Ռետքլիֆի առաջարկը, հայտնում է աղբյուրը: Այսպիսով, հենց Ջասիմ բեն Համադ Ալ Թանին է դառնալու «Մանչեսթեր Յունայթեդի» նոր սեփականատերը։ Գործարքի մասին շուտով պետք է հայտարարվի։
2022/2023 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցրել է երրորդ հորիզոնականը Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։
«Մանչեսթեր Յունայթեդը» ապահովել է իր տեղը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հաջորդ մրցաշրջանում։
























































