Հայտնի է դարձել, թե ինչու է ՊՍԺ-ի ղեկավարությանը զայրացրել այն լուրերը, որ հարձակվող Կիլիան Մբապեն չի պատրաստվում նոր աշխատանքային պայմանագիր կնքել ակումբի հետ։
Ինչպես հայտնում է ինսայդեր Լոիկ Տանզին, ակումբի ղեկավարությունը ցնցված է 24-ամյա հարձակվողի որոշումից, քանի որ վերջին շաբաթներին բավականին արդյունավետ բանակցություններ էին վարում նրա հետ նոր աշխատանքային պայմանագրի շուրջ։
Այդ իսկ պատճառով Մբապեի որոշումը մեծ անակնկալ էր ակումբի համար։
Կիլիանը ավելի վաղ նամակ էր ուղարկել ակումբին, որում նշել էր, որ չի ակտիվացնի պայմանագրի երկարաձգման տարբերակը։ Այսպիսով, նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի 2024 թվականի ամռանը։