Այս ամառ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն, ով ՊՍԺ-ին հայտնել է, որ չի ցանկանում ակտիվացնել համագործակցությունը մեկ տարի անց երկարաձգելու տարբերակը, կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգա։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, ՊՍԺ-ի ղեկավարությունը որոշել է կա՛մ երկարաձգել պայմանագիրը 24-ամյա ֆրանսիացու հետ, կա՛մ վաճառել նրա տրանսֆերն այս ամառ, որպեսզի գումար աշխատի տրանսֆերից՝ մեկ տարի անց նրան անվճար բաց թողնելու փոխարեն։
Աղբյուրի համաձայն, Մադրիդի «Ռեալը» մեծ գումարներ է ծախսել 19-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տրանսֆերի վրա և դժվար թե ֆինանսապես կարողանա իրականացնել այս տրանսֆերը՝ առնվազն 150 միլիոն եվրո արժողությամբ:
Բացի այդ, այսօր հայտնի դարձավ, որ փարիզյան ակումբը պատրաստ է վաճառել Մբապեի տրանսֆերը, սակայն, բացառությամբ մեկ ակումբի․ խոսքը հենց «Ռեալի» մասին է։
Այսպիսով, Մբապեի տրանսֆերի հավակնորդների շրջանակը նեղանում է մինչև Մառախլապատ Ալբիոնի ներկայացուցիչները։
Կիլիանի տրանսֆերային մրցավազքում ֆավորիտներն են «Նյուքասլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: «Նյուքասլի» սեփականատերերը վերջերս ձեռք են բերել Սաուդյան Արաբիայի թոփ-ակումբներից չորսը և արդեն ապացուցել են իրենց վճարունակությունը՝ աստղային ֆուտբոլիտների հետ պայմանագրեր կնքելով: Տեսականորեն «Լիվերպուլը» նույնպես կարող է միանալ Մբապեի տրանսֆերային մրցավազքին։
























































