Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները ցանկանում են աշխատավարձերի շեմ սահմանել, հայտնում է The Times-ը:
Աղբյուրի համաձայն՝ ակումբների բյուջեներում ֆուտբոլիստների աշխատավարձերի և պարգևավճարների համար կատարվող ծախսերն ամենամեծն են։
Գաղափարն այն է, որ աշխատավարձի ծախսերը կապված կլինեն այն գումարի հետ, որը լիգայի ակումբները կստանան հեռուստատեսային իրավունքներից:
Ծրագիրը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի Պրեմիեր լիգայի ակումբների հաջորդ հանդիպման ժամանակ:
























































