Ֆրանսիական Լիգա 1-ի չեմպիոն ՊՍԺ-ն մտադիր է ամռանը վաճառել թիմի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը:
Ինչպես հայտնում է Cadena SER-ի լրագրող Մանու Կարրենոն, փարիզցիներն իսկապես ծրագրում են վաճառել հարձակվողին այս ամառ, բայց ոչ Մադրիդի «Ռեալին»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեն նամակ է ուղարկել ակումբին, որում հայտնել է, որ չի ցանկանում ակտիվացնել պայմանագիրը մեկ մրցաշրջանով, այսինքն՝ մինչև 2025 թվականը երկարաձգելու տարբերակը։ Այս որոշումը տարակուսանք է առաջացրել ՊՍԺ-ում։
Նախորդ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։