ՊՍԺ-ն հարձակվող Կիլիան Մբապեի՝ պայմանագիրը երկարաձգել չցանկանալու մասին առաջինն իմացել է մամուլից, քան ֆուտբոլիստից, ինչն անակնկալի է բերել ղեկավարությանը, գրում է The New York Times-ը։
Հարձակվողը պաշտոնական նամակ է հղել ակումբին, որտեղ հայտնել է, որ ոչ մի դեպքում չի երկարաձգի պայմանագիրը փարիզցիների հետ մինչև 2025 թվականը։ Սակայն այս մասին ակումբն առաջինն իմացել է ֆրանսիացի լրագրողներից։ Լրատվամիջոցից ՊՍԺ-ին հայտնել են, որ նախքան ֆուտբոլիստը նամակը կուղարկեր ակումբի ղեկավարությանն, իրենք արդեն ստացել են նամակի պատճենը:
Ըստ L’Equipe-ի, ՊՍԺ-ի կատարցի սեփականատերերը պատրաստ էին լուրջ ջանքեր գործադրել Մբապեի հետ պայմանագիրը երկարաձգելու համար, այդ թվում՝ նրան բաժնետոմսեր տալով Կատարի որոշ պետական ներդրումներում: