Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն հայտարարել է, որ չի երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, որի կազմում հանդես է գալիս 2017 թվականից, հայտնում է L’Equipe-ը։ Գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին։
Ֆուտբոլիստի՝ ակումբի հետ գործող համաձայնագրում կա պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակ, սակայն Մբապեն չի ցանկանում օգտվել այդ հնարավորությունից:
Ֆուտբոլիստն այսօր պաշտոնական նամակ է հղել ակումբին և հայտնել, որ ոչ մի դեպքում չի մնա թիմում ևս մեկ տարի։
Եթե Մբապեն իսկապես չերկարաձգի պայմանագիրը, ապա փարիզյան ակումբը կփորձի վաճառել ֆուտբոլիստին այս ամառ, որպեսզի նա հետագայում չհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։
Լիգա 1-ի 2022/2023 մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 34 հանդիպում, դարձել 29 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































