Լոնդոնի «Չելսին» դիտարկում է «Վալենսիայի» դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլիի թեկնածությունը։ Ակումբը չի կարողանա պայմանագիր կնքել Մենյանի հետ՝ նրա բարձր տրանսֆերային արժեքի պատճառով, հայտնում է Evening Standard-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» պատրաստ է Միլանի «Ինտերից» ձեռք բերել Անդրե Օնանին, որի համար իտալական ակումբը կպահանջի առնվազն 58 միլիոն եվրո։
Ենթադրվում է, որ վրացի ֆուտբոլիստը կլինի «կապույտների» հիմնական թիրախը դարպասապահի դիրքում, եթե նրանք չկարողանան իրականացնել Օնանայի տրանսֆերը:
Լա Լիգայի 2022/2023 մրցաշրջանում Մամարդաշվիլին անցկացրել է 38 հանդիպում, որոնցից 7-ում դարպասն անառիկ է պահել: Վրացի դարպասապահը «Վալենսիայում» հանդես է գալիս 2021/2022 մրցաշրջանից, մինչ այդ երկու տարի հանդես է եկել Թբիլիսիի «Լոկոմոտիվում»։ Մամարդաշվիլին կարիերան սկսել է «Ռուսթավիում»։
























































