Երկուշաբթի՝ հունիսի 12-ին, «Մանչեսթեր Սիթին» անցկացրել է չեմպիոնական շքերթ. թիմը ավտոբուսով շրջել է Մանչեսթերի փողոցներում և երկրպագուներին ցուցադրել այս մրցաշրջանում նվաճած երեք տիտղոսները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «քաղաքաբնակները» թրեբլ էին ձևակերպել՝ հաղթելով Անգլիայի առաջնությունում, Անգլիայի գավաթի խաղարկությունում և Չեմպիոնների լիգայում:
«Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դարձել է պատմության մեջ առաջին մարզիչը, որը երկու անգամ թրեբլի հեղինակ է դարձել. առաջին անգամ նա դա արել է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում՝ 2008/2009 մրցաշրջանում։