ՊՍԺ-ն, որը գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեցլ է Քրիստոֆ Գալտիեին, մի քանի օր մասնագետի հետ քննարկել է 2024 թվականի հունիսին ավարտված պայմանագրի խզման մանրամասները։
Երեքշաբթի օրը՝ հունիսի 6-ին, փարիզցիների մարզական տնօրեն Լուիս Կամպոսը մարզչին տեղեկացրել է համագործակցության դադարեցման մասին։ Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, ակումբը Գալտիեին որպես փոխհատուցում կվճարի 6 միլիոն եվրո:
Այդուհանդերձ, Գալտիեն կարող էր ավելի շատ պահանջել, քանի որ ամսական 600,000 եվրո աշխատավարձ է ստացել՝ առանց հարկերի: