«Չելսիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին հայտնվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի ուշադրության կենտրոնում, հայտնում է Get French Football News-ը: Այն մասին, թե որ թիմն է մտածում ֆուտբոլիստի ձեռքբերման մասին, չի հաղորդվում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ սենեգալցու ծառայություններով հետաքրքրված են Ա Սերիայի շատ ակումբներ, սակայն նրա տեղափոխությունն Իտալիայի առաջնություն քիչ հավանական է ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով: «Չելսիում» նա ներկայումս ստանում է շաբաթական մոտ 340 հազար եվրո։
Անցած մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի 23 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ: Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։