Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուների կողմից ճանաչվել է 2022/23 թթ․ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
«Մանչեսթեր Սիթիում» անցկացրած իր առաջին մրցաշրջանում Հոլանդը բոլոր մրցաշարերում խփել է 52 գոլ, ինչը լավագույն ցուցանիշն է թոփ 5 լիգաներում։ Հարձակվողը դարձել է Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու։
Քվեարկության արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրել է Կևին դե Բրույնեն, որը նախկինում 4 տարի անընդմեջ դարձել էր լավագույն խաղացող։ Երրորդ տեղում երկրպագուներ ընտրել են Նաթան Ակեին։
























































