Պոլ Սքոուլզը բարձր է գնահատել «Մանչեսթեր Յունայթեդի» առաջընթացը Էրիկ տեն Հագի գլխավորությամբ:
«Այս թիմին մեղադրում են առնվազն երկու-երեք տարի ղեկավար չունենալու մեջ։ Կարծում եմ՝ թիմում կան մի քանի առաջատարներ։
Փորձառու Կազեմիրոն է միացել։ Մարտինեսը հիանալի խաղացող է, որն ունի անհատականություն և փորձ: Եվ ես կարծում եմ, որ այդ ամենը մի փոքր փոխվել է։
Չեմ կարծում, որ նրանք անցկացնում են հանդիպումներն այնքան վստահ, որքան կցանկանային, բայց նրանք գտել են հաղթելու ճանապարհը, և դա ամենակարևորն է:
Տեն Հագը ճիշտ աշխատանք է կատարում: Նախկինում խաղացողները կարող էին խաղալ այնպես, ինչպես ցանկանում էին Կարծում եմ՝ նա ամբողջովին փոխեց դա։ Ֆուտբոլիստներն անում են այն, ինչ մարզիչն է ուզում, նրանք կատարում են նրա հրահանգները խաղադաշտում և դրանից դուրս, և ես կարծում եմ, որ արդյունքը պարզ է երևում է»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում։
























































