Պեպ Գվարդիոլան կարող է հավաքական գլխավորել «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուց հետո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 52-ամյա մարզիչը նախատեսում է «Մանչեսթեր Սիթիում» մնալ մինչև 2025 թվականը։
Ինչպես հայտնում է The Guardian-ը, իսպանացի մասնագետը նախապես ծրագրել էր գլխավորել ակումբ Սերիա Ա-ից՝ եվրոպական չորս խոշոր առաջնություններում հաջողության հասնելու համար:
Այնուամենայնիվ, Գվարդիոլայի ծրագրերը փոխվել են։ Կարիերան շարունակելու տարբերակներից մեկը ազգային հավաքականի հետ աշխատելն է։
Պեպը «Մանչեսթեր Սիթիում» է 7 տարի։ Այս ընթացքում Գվարդիոլան ակումբի հետ նվաճել է 14 տիտղոս։
























































