Հայտնի են դարձել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ծրագրերն իր ապագայի վերաբերյալ։
Ինչպես տեղեկացնում են The Times-ը, իսպանացի մասնագետը չի պատրաստվում հեռանալ «քաղաքաբնակների» գլխավոր մարզչի պաշտոնից։ Նա մտադիր է ներկայիս պաշտոնը զբաղեցնել առնվազն ևս երկու տարի՝ մինչև աշխատանքային պայմանագրի ավարտը։
«Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո նոր միայն Գվարդիոլան որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ։
Այս մրցաշրջանում մանչեսթերցիները իսպանացի մարզչի ղեկավարությամբ թրեբլ նվաճեցին։ «Քաղաքաբնակները» հերթական անգամ դարձան Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն, նվաճեցին երկրի գավաթը, ինչպես նաև նվաճեցին Չեմպիոնների լիգայի գավաթը։
























































