ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի՝ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Մրցաշարի եզրափակիչ խաղում «Մանչեսթեր Սիթին» 1։0 հաշվով առավելության հասավ «Ինտերի» նկատմամբ։

«Մանչեսթեր Սիթիից» խորհրդանշական հավաքականում ընդգրկվել է 7 ֆուտբոլիստ՝ ներառյալ մրցաշարի լավագույն ռմբարկու Էրլինգ Հոլանդը։























































