Բրիտանացի լրագրող Փիրս Մորգանը տպավորված չէ «Մանչեսթեր Սիթիի» թրեբլով այս մրցաշրջանում:
«Բրիտանական ֆուտբոլի միայն մեկ թիմ է, որը երբևէ հասել իսկական անմահության՝ անպարտելի «Արսենալն» է 2003/04 մրցաշրջանում։
Թրեբլն այնքան սովորական երևույթ է, որ մանչեսթերյան երկու թիմերն էլ հասել են դրան:
Վերադարձեք ինձ մոտ, եթե երբևէ «Մանչեսթեր Սիթին» անպարտելի մնա Պրեմիեր լիգայում»,- գրել է լրագրողն ու «Արսենալի» երկրպագուն։
























































