«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ինտերին» 1-0 հաշվով հաղթելուց հետո սըր Ալեքս Ֆերգյուսոնի թրեբլը կրկնելու մասին։
«Քաղաքաբնակներն» այս մրցաշրջանում հաղթել են Չեմպիոնների լիգան, Պրեմիեր լիգան և Անգլիայի գավաթը, ինչպես Ֆերգյուսոնի «Մանչեսթեր Յունայթեդը» 1999 թվականին:
«Ես զգում եմ ինձ հոգնած, բայց հանգիստ: Այս անիծյալ գավաթը այնքան դժվար է նվաճել: Մենք դա գիտեինք։ Մենք հաղթեցինք Պրեմիեր լիգան, գավաթը, իսկ հիմա ունենք նաև այս տիտղոսը։ Դա մեր լավագույն ելույթը չէր։ Մեզ ընդմիջում է պետք։ Կսկսենք զրոյից, դա մեր գործն է։ Թրեբլ նվաճելը շատ դժվար է։
Ինձ համար մեծ պատիվ է սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ հավասար լինելը։ Ես նրանից հաղորդագրություն ստացա և հուզվեցի»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:























































