«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով հաղթել է Աշխարհի առաջնությունը և նույն մրցաշրջանում դարձել թրեբլի հեղինակ, հայտնում է Squawka-ն:
«Մանչեսթեր Սիթին» հաղթել է Չեմպիոնների լիգան 2022/23 մրցաշրջանում։ Երեկ կայացած մրցաշարի եզրափակիչ խաղում անգլիական ակումբը հաղթել է «Ինտերին» 1-0 հաշվով։
23-ամյա Ալվարեսի համար այս գավաթը երրորդն էր թիմի կազմում։ Նախկինում «Մանչեսթեր Սիթին» ոսկի էր նվաճել ԱՊԼ-ում և նվաճել Անգլիայի գավաթը:
Արգենտինացի հարձակվողն իր ազգային հավաքականի կազմում հաղթել է Կատարում կայացած 2022 թվականի Աշխարհի առաջնությունում։
Այսպիսով, սա ֆուտբոլի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ խաղացողը մեկ մրցաշրջանում դառնում է Աշխարհի գավաթի հաղթող և ակումբի հետ «ոսկե հեթ-տրիկ» գրանցում։
























































