«Ինտերի» նախագահ Սթիվեն Չանը մեկնաբանել է «ներաձուրիների» պարտությունը Չեմպիոնների լիգայի եզրափակչում, որտեղ միլանյան ակումբը արժանի դիմադրություն ցույց տվեց «Մանչեսթեր Սիթիին», սակայն, այնուամենայնիվ, պարտվեց 0-1 հաշվով։
«Ես շատ հպարտ եմ այս թիմով։ Հանդիպումից առաջ բոլորը մեզ աութսայդեր էին համարում, բայց մենք ցույց տվեցինք, որ խաղում ենք հավասար պայմաններում։
Թիմի ապագա՞ն․․․ Այսօրվա եզրափակիչը պետք է լինի մեկնարկային կետը․․․
Մենք թիմ կստեղծենք, որպեսզի վերադառնանք եզրափակիչ և ավելի ու ավելի լավ հանդես գանք»,- Չանի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլա Սկիրան։























































