«Մանչեսթեր Սիթին» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը՝ հաղթելով «Ինտերին» եվրագավաթների գլխավոր մրցաշարի եզրափակիչում՝ 1-0 հաշվով: Մանրամասներն՝ այստեղ։
Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» իր դեբյուտային մրցաշրջանում խփել է 52 գոլ և նվաճել 3 գավաթ։ 22-ամյա նորվեգացին Դորտմունդի «Բորուսիայից» Պրեմիեր լիգայի ակումբ է տեղափոխվել անցած ամառ 75 միլիոն եվրոյի դիմաց։
«Մանչեսթեր Սիթիի» հետ Հոլանդը թրեբլի հեղինակ դարձավ՝ հաղթելով ԱՊԼ-ն և Անգլիայի գավաթը, ինչպես նաև Չեմպիոնների լիգան։
Էրլինգը Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է:
«Քաղաքաբնակների» կազմում անցկացրած 53 խաղում նա խփել է 52 գոլ․ 36 գոլ՝ Պրեմիեր լիգայի 35 խաղում, 12 գոլ՝ Չեմպիոնների լիգայի 11 խաղում, 3 գոլ՝ Անգլիայի գավաթի 4 խաղերում և 1 գոլ՝ Լիգայի գավաթի 2 խաղում։