Պեպ Գվարդիոլան դարձավ պատմության մեջ առաջին մարզիչը, որը 2 տարբեր թիմերի հետ թրեբլ է նվաչել։
Կատալոնացի մասնագետի գլխավորությամբ «Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանում նվաճել է Անգլիայի գավաթը, դարձել Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի հաղթող։
Գվարդիոլան թրեբլ է գրանցել նաև 2008/09 թթ մրցաշրջանում․ նրա գլխավորությամբ «Բարսելոնան» հաղթել է Չեմպիոնների լիգան, Լա լիգան և Իսպանիայի գավաթը։
























































