«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ Կայլ Ուոքերի փոխարեն Նաթան Ակեին ընտրելու որոշումը տակտիկական էր, և կապ չի եղել վնասվածքով։
«Նա կարող էր լինել մեկնարկային կազմում։ Դա իսկապես դժվար էր, քանի որ Կայլը շատ կարևոր է: Այն ձևի համար, որով մենք ցանկանում ենք պաշտպանվել և հարձակվել, մեզ անհրաժեշտ էր այլ տեսակի խաղացող։
«Իտալական թիմերը բարդ մրցակիցներ են: Մրցակցի ֆուտբոլիստները աներևակայելի կայուն են և ագրեսիվ: Պաշտպանվելու ժամանակ նրանք իրենց հարմարավետ են զգում: Դա մշակութային է Իտալիայում: Ես հիանում եմ դրանով: Դա անելը հեշտ չէ»,- »,- ասել է Գվարդիոլան BT Sport-ի հետ զրույցում։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Մանչեսթեր Սիթի» — «Ինտեր» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։